Երեկ լրագրողների նկատմամբ զանգվածային բռնություն է գործադրվել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Երեկ լրագրողներին ուժով դուրս շպրտեցին ԱԺ դահլիճի օթյակից, նրանց վրա բռնության հետքեր կային: Երբեք չէի պատկերացնի, որ ՀՀ խորհրդարանում լրագրողների նկատմամբ անվտանգության աշխատակիցները կարող են զանգվածային բռնություն գործադրել»,-  «Բռնություններ, նոր սահմանափակումներ լրագրողների համար» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Լրագրողների դեմ բռնության հետ կապված՝ մենք արդեն ներկայացրել ենք հանցագործության մասին 4 հաղորդում․ մեկը վերաբերում է օգոստոսի 10-ի դեպքին, երկուսը՝ օգոստոսի 24-ին, և վերջինը՝ երեկ տեղի ունեցածին, երբ ԱԺ դահլիճից ուժով դուրս շպրտեցին լրագրողներին,»-ներկայացրեց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանի պարզաբանմամբ՝ լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունը ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործընթաց է սա։

«Ցավալի է, որ իշխանության ներկայացուցիչները հավատացած են, որ այն, ինչ տեղի է  ունենում, ժողովրդավարական է մի պարզ պատճառով, որ իրենք ընտրվել են… Ժողովրդավարությունը բազմակոմպոնենտ է, և այդ կոմպոնենտներից մեկը խոսքի ազատությունն է, տեղեկություն ստանալու ազատությունն է»,-նշեց Իոաննիսյանը։

Համեմատելով 2018 թվականի հետհեղափոխական առաջին ամիսների հետ՝ նա նշեց, որ գլոբալ առումով իշխանության թափանցիկության շատ ուժեղ սղաճ է տեղի ունենում։

«Կառավարության առաջին նիստերի ժամանակ մենք տեսնում էինք ռեալ քննարկում։ Այս երեք տարիների ընթացքում կառավարության նիստերի քննարկումները սղաճ են ապրել, վերածվել են դեկորատիվ, PR ակցիայի, երբ կառավարության նիստերի ժամանակ ուղղակի «ռեկլամվում» են այն որոշումները, որ կայացվում են։ Դրանք չեն քննարկվում հանրության աչքի առջև։ Նույնը վերաբերում է խորհրդարանին, որտեղ թափանցիկության անկում է»,- նշեց Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: