Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե` ոչ․ Վանեցյանը դիմեց ՊՆ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
Բոլորը

Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք քննարկում ենք կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է «մարտերի», բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու։

Պարո՛ն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը՝ այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ։ Կուզեի նաև, որ Նիկոլ Փաշինյանն ասեր, թե ի վերջո ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում անդրադառնա, թե, ի վերջո, ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում: