Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն օգոստոսի 25-ին գերատեսչությունում հանդիպել են շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար.

«Պատիվ ունեմ Ձեզ ընդունելու: Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեն: Իհարկե, վերջին խոսքն անհատինն է, և հաղթանակն անձնավորվում է, բայց այն նաև թիմային տևական աշխատանքի վերջնարդյունք է»,- ասել է նախարարը:

Էլինա Դանիելյանի խոսքով՝ հաղթական ճանապարհին մշտապես զգացել է հայրենակիցների աջակցությունը: Եվրոպայի չեմպիոնը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար.

«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»,- ասել է Էլինա Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Էլինա Դանիելյանը մեծ ներուժ ունի նաև աշխարհի առաջնությունում նմանօրինակ հաղթանակ գրանցելու համար.

«Հիանալի առաջնություն էր, բայց ամենակարևորը՝ այս հաղթանակը ցույց է տալիս, որ հնարավորությունները թույլ են տալիս մտածելու նաև աշխարհի առաջնությունում տիտղոսի մասին: Ցանկանում եմ նույն կենտրոնացվածությունը և ոգևորությունը տեսնել նաև աշխարհի առաջնությունում: Վստահ եմ՝ կարող եք»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:

Սմբատ Լպուտյանը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում շախմատի դերը և շախմատային մտածողության կարևորությունն առավել է ընդգծվում, և պատահական չէ, որ շատ երկրներ հետաքրքրված են Հայաստանի՝ շախմատը կրթական ծրագրերում ներառելու փորձով:

Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները: