Ես վախենում եմ ձեր ծրագրից, ձեր խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
Բոլորը

«Այն, ինչ երկու օր կատարվում է այս դահլիճում, պարզապես խայտառակություն է, իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այս դահիճում, ունեն կոնկրետ ուղղորդում»,- ԱԺ նիստում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա հավելեց, որ երեկվանից այս դահլիճում հնչեցին տարբեր մտքեր, վանկարկումներ, հայհոյանքներ. «Ամենավտանգավորն այն էր, որ ձեր ղեկավարն այս ամբիոնից քաջալերում էր բռնությունը, քաջալերում էր ձեր կողմից կիրառվող բռնությունը, քաջալերում էր ՊՊԾ-ի կողմից կիրառվող բռնությունը: Այդ նույն ղեկավարը 13 տարի առաջ ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա: Երեկ, այդ նույն ձեր ղեկավարի հոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր  գործադրում երիտասարդ  կնոջ  նկատմամբ: Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ ձեր հոգին ի վերջո ինչի՞ց է փառավորվում՝ երբ ՊՊԾ-ի հանդեպ են բռնություն կիրառո՞ւմ, թե՞  երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»:

Վարդանյանի դիտարկմամբ՝ մեր պետությանը սպասվում են անորոշություններ, անկայանություն, ներքին մարտահրավերների բավականին բարդ փուլ:

«Ձեզ այնպես եք պահում, կարծես մեր պետության սահմանները չեն փոխվել, տարածաշրջանում մեր պետության կշիռը զրոյականի չեք հասցրել, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, մինչև երեկ դիեր չէին հայտնաբերվում…»,- նշեց «Հայաստան» դաշինքի անդամը՝ դիմելով իշխանական պատգամավորներին:

Վարդանյանն ընդգծեց, որ չի հավատում կառավարության ներկայացրած ծրագրին և այնպիսի տպավորություն ունի, որ հենց իշխանության անդամներն էլ այդ ծրագրին չեն հավատում:

«Հնարավոր չէ հավատալ մի իշխանության, որն ամեն ինչ և անընդհատ կեղծում է: Կեղծիքը դարձել է ձեր կրեդոն՝ կեղծել եք բանակցությունները, 44 օր կեղծել եք պատերազմը, նույնիսկ զոհերի, գերիների, անհետ կործաների թվերը հստակ չեք ասում: Դուք կեղծում եք  խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության ազատությունը, ժողովրդավարությունը: Ձեր ամեն խոստում հակառան է հուշում: Ասում եք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախի  75 տոկոս կորուստ ենք ունենում… Ես չեմ կարող անընդհատ ստի վրա գործող իշխանությանը վստահել, որ նա կիրականացնի այդ ծրագիրը: Ոչ միայն չեմ հավատում ձեր ծրագրին, այլև մարդկանց խորհուրդ կտամ՝ վախեցե՛ք այդ ծրագրից, որովհետև ձեր  խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում»,- ընդգծեց Էլինար Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: