Պատկերացնո՞ւմ եք՝ Օհանյանի մոտ զենք լիներ, ինքն իրեն կկարողանա՞ր տիրապետել․ վստահ չեմ․ Ա․Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Երկրի անվտանգությունը միայն սահմաններում չէ, նաև այս դահլիճում է»,- խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, բանակի գահավիժումը սկսվել է Հոկտեմբերի 27-ից:

«Այսօրվա շշանետումը բացառիկ շշանետում էր՝ անհաջող։ Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետումը կանխելու գործընթացում, բայց 8-ում ես չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր՝ 7 տարի Պաշտպանության բանակը ղեկավարած և 8 տարի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։

Պատկերացրեք՝ պարոն Օհանանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, ինքն իրեն կարո՞ղ էր տիրապետել, ես վստահ չեմ։

«Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի, որովհետև «Հայաստան» դաշինքը միայն ՀՅԴ-ն չէ, որն ըստ էության տեսանելի քաղաքական օրակարգի շուրջ է փորձում հիմա տեսակետներ ասել։ Այստեղ կա հայտնի «քոքերը մաշեցնող» լիդերի ներկայությունը՝ Ռոբերտ Քոչարյանի, որի կողմից պարոն գեներալ-գնդապետը նշանակվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կա նաև Քոչարյանի փաստաբանը, պարոն Արմեն Գևորգյանը։ Պրոցեսներ են գնում: Երբ այս տուրուդմփոցը գնաց, Աղվան Վարդանյանի դեմքի հրճվանքը ինձ զարմացրեց։ Ես իրեն դիտողություն արեցի՝ պարո՛ն Վարդանյան, ինչի՞ վրա եք հրճվել։ Հիմա չգիտեմ՝ ինքը Դաշնակցության անդա՞մ ա, հեռացված ա՞, սառեցված ա՞, ոչ ոք չգիտի, բայց որ Ռոբերտ Քոչարյանի համակարգի անդամ ա, կասկած չկա։

Ազգային ժողովը պատերազմի դաշտ չէ, ընտրություններն ավարտվել են, ուզնեք թե չուզենք, պետք է աշխատենք… Ուզում եք մաշեցման գործընթաց, չի ստացվելու։ Նոր սերունդն արդեն քաղաքական օրակարգն ու մանդատն ունի, համակերպվե՛ք այդ իրողության հետ կամ այս տուրուդմփոցը ձեզ և մեզ ոչ մի տեղ չի տանի։ Եվ մենք բոլորս այս երկրի անվտանգության երաշխավորներն ենք, հետո նոր կխոսենք Արցախի անվտանգության մասին։ Մի հատ մեր ներքին անվտանգության խնդիրները փորձենք լուծել, էս ի՞նչ է»,- նշեց Քոչարյանը։

«Լավ է, որ իմ ելույթի ժամանակ պարոն Օհանյանն իրեն զսպեց, երևի հաշվի առավ, որ նախկինում ես ավելի բարձր պաշտոն էի զբաղեցնում, քան ինքը:  Հայկ Սարգսյանը, ըստ էության, վատ բան չասաց, նա ասաց, որ դավաճան են պաշտպանության նախկին այն նախարարները, որոնց օրոք բանակից փողով մարդիկ են ազատվել: Սեյրան Օհանյանն ինչո՞ւ իր վրա վերցրեց : Երկու նախարար ունենք՝ մեկը կորած է, մյուսն՝ ԱՄՆ-ում է, դա պատի՞վ է բերում մեր երկրին, քրեական գործով անցնող զինվորականներ ունենք, դա պատի՞վ է բերում:

Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր, լավ է՝ չհաջողված, փուստ գնաց…»,- հավելեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: