ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։
Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը:

Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությամբ ամրագրված արժեքների խրախուսմանը։ Որպես բազմակողմանիության պաշտպան՝ Հայաստանը սերտորեն համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 1992 թվականին կազմակերպությանն անդամակցելուց ի վեր, մասնավորապես՝ բոլորի համար հասանելի կրթության ապահովմանը միտված միջազգային համագործակցությունը խթանելու, մշակութային ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խոսքի ազատության ուղղություններով։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի ընթացքում, 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի միջոցով, որը ներառված է «Աշխարհի հիշողությունը» ծրագրի ռեգիստրում՝ հնագույն ձեռագրերի պահպանման գործում իրականացրած աշխատանքի համար:

Շարունակվող գլոբալ փորձությունների համատեքստում, ինչպիսիք են նոր տիպի կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, անդամ պետությունների հետ համագործակցությամբ, կենսական դեր է խաղում կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում առկա հրատապ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գոյություն ունեցող ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում: Հավաստիացնում են Ձեզ, որ ես, իմ կողմից, ջանք չեմ խնայի այդ նպատակի իրագործման համար:

Կրկին շնորհավորում եմ և հղում հաջողության լավագույն մաղթանքներս»։