ԱԺ-ում երբեք արտահայտած խոսքի համար որևէ կնոջ դահլիճից չէին հեռացրել․ սա աննախադեպ էր․ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովասյանը ԱԺ ամբիոնից բոլոր պատգամավորների անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներին  խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:

«Կառավարության ծրագրի մարդու իրավունքների պաշտպանության գլխում իսկապես գեղեցիկ պատկերացումների շարան կա: Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է  անձանց խախտված իրավունքների վերականգնումը, և որն ամենակարևոր է՝ մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը:

Մինչ այս ծրագիրը մենք քննարկում էին ԱԺ ոչ լիագումար նիստերի շրջանակում, Ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների, նաև երեխաների նկատմամբ:

Այսինքն՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները»,- ասաց պատգամավորը:

Թովմասյանի գնահատմամբ՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը աննախադեպ միջադեպ էր, որովհետև երբևէ որևէ պատգամավորի, որևէ կնոջ քաշքշելով, բռնությամբ, իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից:

«Այդ ընթացքում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց անհամարժեք իրավիճակում: Ինձ համար անհասկանալի էր ՊՊԾ  պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց Թովմասյանը:

Դիմելով իշխանական խմբակցության ներկայացուցիչներին՝ Թովմասյանը հորդորեց քաղաքական խոսքի նկատմամբ լինել հանդուրժող, կարողանալ լսել իրենց հասցեին ուղղված քննադատությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: