Դե ասեք՝ ո՞ւմ կուսակիցներն էին գնում Ղարաբաղ ասում՝ մի՛ կռվեք, էս հողերը ծախած ա․ Վաղարշակ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
Բոլորը

«Այսպիսի կապիկություններվ անհնար է մեզ շեղել բուն աշխատանքից, մենք իրականացնելու ենք կառավարության ծրագրի քննարկումը, մենք աշխատելու ենք ի բարօրություն ՀՀ քաղաքացիների»,- ԱԺում իր ելույթում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Անդրադառնալով խորհրդարանում այսօր հնչած ելույթներին՝ Հակոբյանը նշեց. «Ինձանից առաջ ելույթ ունեցողներից մեկը, որը շատ կեղծ հուզմունքով հիշել էր դրվագներ պատերազմից, միգուցե մեկնաբանի՞, թե այդ ում ընկերներն էին կամ կուսակիցներն էին գնում Ղարաբաղ, զինվորներին ասում՝ մի՛ կռվեք, այս հողերը ծախված են»:

Պատգամավորն ընդգծեց, որ անժխտելի է իր կուսակցի հայտարարությունը, թե այն նախարարները, որոնց օրոք բանակից փողով կամ զանգով մարդիկ են ազատվել, դավաճան են: Նա հավելեց, որ դավաճան են նաև երկրի այն ղեկավարները, որոնց օրոք բանակից փողով մարդիկ են ազատվել:

«Ո՞վ է մեզնից հողատու և դավաճան: Ամենամեծ հողատուն և դավաճանը դուք եք, որովհետև 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքից թողել եք 30 հազար կիլոմետր»,- վրդովվեց Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին ու անդրադառնալով նրանց քննադատություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: