Առաջարկություններ կներկայացվեն Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարակականը Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ էր: «Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։ 

Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նաև հստակ ձևակերպել և ձևավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը։ 

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։ 

Վարչապետի երրորդ հանձնարարականը էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ էր: «Առողջապահության նախարարության կողմից, ըստ Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի, իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։ Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումն էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։