Իմ ցանկությունն է, որ լրագրողների համար ստեղծվեն առավելագույնս հարմարավետ պայմաններ. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ես չգիտեմ, թե այսօր որտեղ են ոտնահարվել լրագրողների իրավունքները: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ինչ վերաբերում է « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանի գործողություններին, ով լրագրողներին հրելով դուրս էր հրավիրում  ԱԺ դահլիճից, Խաչատրյանը նշեց, որ դրանց չի կարող գնահատական տալ. «Միգուցե նա պատրաստվում էր ինչ-որ խախտում կանխել»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ բացասաբար է վերաբերվում նիստերի դահլիճում տեղի ունեցածին, սակայն պետք է ուշադիր նայել, թե որտեղից են հնչել  վիրավորանքները: Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, ըստ ամենայնի, չի ենթարկվել անվտանգության աշխատակցի պահանջներին, և նրանք ստիպված էին անցել հարկադրանքի միջոցների: Կարծում եմ, որ այս գործողությունները օրինական են:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը չի միջամտել այդ գործընթացին, միջադեպը տեղի է ունեցել անվտանգության աշխատակիցների և պատգամավորների միջև, ում նկատմամբ որոշում է կայացվել հեռացնել նիստերի դահլիճից»,- նշեց Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ լրագրողների գործունեության կարգավորումը նաև սահմանափակումներ է ենթադրում, որոնց ներդրումը պայմանավորված է նաև լրագրողների վարքագծով, և լրագրողների աշխատանքի համար ստեղծված պայմանները չպետք է խանգարեն այլ աշխատակիցների և պատգամավորների գործունեությանը:

«Իմ ցանկությունն է, որ լրագրողների համար ստեղծվեն առավելագույնս հարմարավետ պայմաններ»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: