ԱԺ-ում կրկին իրարանցում է․ Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացում տրվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցից հետո Ազգային ժողովում մթնոլորտը կրկին թեժացավ։

Նշենք, որ Վարդևանյանի խոսքով՝ ժողովուրդը իրավական գործընթացների վերաբերյալ կարող է միայն գնահատականեր տալ, սակայն դատավճիռներ կայացնել չի կարող։

Վարդևանյանը, դիմելով Փաշինյանին, նաև նշել էր․ «Քրեական գործ կա հարուցված, ուղիղ օպերատիվ կապի մասին ձեր և թշնամի Ալիևի միջև, որի շրջանակներում 5 մլրդ-ից էին խոսում։ Ի՞նչ կասեք»։

«Այնտեղ մարդ կա, թող գա հինգ միլիարդի մասին ասի, վկայություն ու ցուցմունք տա։ Բա որ ժողովուրդը չի կարող որոշում կայացնել, ինչո՞ւ էիք 300 հոգով գնդակահարության ու կախաղանի որոշումներ կայացնում։ Ժողովուրդը կարող է որոշում կայացնի և կիրագործի այդ դատավճիռը։ Ձեր գնդակահարության տեսարանները, երբ որ կայացնում էիք այդ ժամանակ հիշեիք՝ ժողովուրդը կարող է որոշում կայացնել, թե՝ ոչ։ Միլիարդների մասին գնա վստահորդիդ հետ խոսա։ Ես դեռ կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին»։

Փաշինյանի պատասխանից հետո էլ դեռ որոշ ժամանակ մթնոլորտը չէր հանդարտվում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: