Թուրքիայում հայտարարել են, որ Աֆղանստանից գեթ մեկ փախստականի չեն կարող ընդունել

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Թուրքիան ի վիճակի չէ Աֆղանստանից որևէ փախստականի ընդունել․ այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։

«Թուրքիան փախստականների համար ճամբար չէ։ Մենք այլևս հնարավորություն չունենք ընդունելու նույնիսկ մեկ փախստականի։ Մենք ինքներս որոշում կկայացնենք։ Մենք շատ մանրակրկիտ մեր սահմանները պահպանում ենք»,- Չելիքի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հանդես է գալիս Աֆղանստանում ճգնաժամի համապարփակ լուծման օգտին։

«Նա ինտենսիվ միջազգային դիվանագիտություն է վարում, Աֆղանստանում իրավիճակը քննարկել է Պուտինի, Մերկելի հետ։ Մենք ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում մարդու իրավունքների թեմային։ Չպետք է աֆղան ժողովրդին թողնել միայնակ, այնտեղ հիմա իսկական դրամա է տեղի ունենում»,- ասել է իշխող կուսակցության խոսնակը։

Հավելենք, որ ավելի վաղ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար «միգրանտների պահեստի դեր կատարել»։

Էմմա Չոբանյան