Արծվիկ Մինասյանին հարվածել են, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել, որն իրենից ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաև, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, և այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսևորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ այս միջադեպը Հայաստանի խորհրդարանական համակարգի պատմության խայտառակ էջերից մեկն է. «Սա դառնալու է բավականին էական քրեական գործ։ իսկ Աննա Մկրտչյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը մարդկայնորեն գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսևորել երիտասարդ աղջկա հանդեպ»:

«Երբ մենք խոսում ենք բռնապետության մասին, շատերը միգուցե դա ընկալում էին որպես շատ խիստ գնահատական։ Երևի թե նախկին շատ տարբեր բռնապետների՝  Սադամ Հուսեյնի, Պինոչետի կամ այլ բռնապետների օրոք դուք նման վարքագիծ պառլամենտական շենքում երբևէ չէիք տեսնի»,- նշեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: