Որևէ խոսք չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին. վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու կարևոր գործիքն ու հարթակը հունվարի 11-ի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձևավորված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունությունն ակտիվացնելն է և կոնկրոտ արդյունքներ արձանագրելը։ Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունն աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու ՀՀ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ «Իհարկե, սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ, և այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով։ Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարծքով միջանցքի ստեղծման մասին։ Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար:

Միաժամանակ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար։ Եվ սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին։

Բայց պետք է պատասխանենք մեկ ուրիշ հարցի՝ իսկ կարո՞ղ է արդյոք այս գործընթացը տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու։ Սա է, թերևս, ֆունդամենտալ հարցը, որ վախենամ մեր անկախության 30-ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել։ Մեր մեծագույն խնդիրը տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծելն է Հայաստանի շուրջ, սա մի հարց է, որը միշտ էլ ձևակերպված է եղել մեր պետական օրակարգում։ Բայց խնդրի գործնական լուծման համատեքստում մենք ուշադրություն չենք դարձրել մի շատ կարևոր հանգամանքի՝ եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար։ Ընդ որում, փոխադարձության սկզբունքով, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Որքան ուզում ենք միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար, նույնքան Հայաստանը պիտի բարենպաստ դարձնենք միջավայրի համար։ Եթե կուզեք՝ սա մեր ավտանգության ռազմավարական մարտահրավերն է։ Այս պահին ես չեմ առաջարկում շատ կոնկրետ ու գործնական լուծումներ, ընդամենը բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարևոր առանձնահատկության վրա»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: