Արևմուտքը կարող է պատժամիջոցներ կիրառել թալիբների դեմ․ «Մեծ յոթնյակը» քննարկելու է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

Լուրեր

13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
Բոլորը

Աֆղանստանից արևմտյան երկրների քաղաքացիներին և նրանց աֆղան դաշնակիցներին, որոնց կյանքը վտանգված է, տարհանելու հնարավորություններն ամեն օր նվազում են: Ստեղծված իրավիճակն այսօր կքննարկեն «Մեծ յոթնյակի» (G7 ) ղեկավարները արտահերթ հեռավար խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությամբ։

Հանդիպման հիմնական նպատակն է համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին երկարացնել օգոստոսի 31-ից հետո Աֆղանստանից քաղաքացիական անձանց տարհանման ժամկետները, այդ թվում նաև արևմտյան երկրների հետ համագործակցած աֆղանների համար։ Վաշինգտոնը չի բացառում ժամկետների երկարացումը, սակայն սա քիչ հավանական է թվում, գրում է Euronews-ը։

«Ինչպես ավելի վաղ ասել է նախագահը, մենք կարծում ենք, որ  մինչև օգոստոսի 31-ը ժամանակ ունենք բոլոր ամերիկացիներին, ովքեր ցանկանում են հեռանալ, տարհանելու համար»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Իրենց հերթին թալիբները ակնհայտորեն թշնամաբար են վերաբերվում ժամկետների ցանկացած երկարացմանը՝ հայտարարելով, որ դա հետևանքներ կունենա։
«Եթե նրանք երկարաձգում են իրենց ներկայությունը, դա նշանակում է, որ նրանք երկարացնում են օկուպացիայի ժամկետները, չնայած դրա անհրաժեշտությունը չկա։ Կարծում եմ, որ դա մեր միջև անվստահության կհանգեցնի։ Եթե նրանք մտադիր են շարունակել օկուպացիան, դա կհանգեցնի համարժեք պատասխանի»,- հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Սուխայիլ Շահինը։

«Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպման ևս մեկ թեման կարող է դառնալ թալիբների դեմ պատժամիջոցները։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լոնդոնում կարծում են, որ «Մեծ յոթնյակը» պետք է դիտարկի տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն ու օգնության դադարեցումը, եթե «Թալիբները» խախտեն մարդու իրավունքներն ու երկրի տարածքը վերածել ահաբեկիչների ապաստարանի։

Տաթև Ֆռանգյան