Հայաստանի անկախության հռչակագիրը 31 տարեկան է
Քաղաքականություն
23.08.2021 | 10:5731 տարի առաջ այս օրը` օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի կողմից ընդունվեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»՝ դնելով պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ: