Եղցահողում ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն կիրականացնեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շուշիի շրջանի Եղցահող գյուղում այս պահին ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացնում։  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական զորքը մոտ 2 կմ հետ է քաշվել և վերատեղակայվել  իրենց նախկին բնագծերում, իրենց հերթին Պաշտպանության բանակի զինծառայողները մոտ 3 կմ հետ է քաշվել։

«Օգոստոսի 16-ին եմ իմացել, որ ինչ-որ պայմանավորվածություն կա զորքերը հետ քաշելու և նրանց փոխարեն ռուս խաղաղապահներ տեղակայելու մասով։ Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել այդ փոփոխության մասին, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է, դա ոչ մեկիս մոտ անհանգստություն չի առաջացրել։ Էլի ամեն մեկն իր գործին է»,- ասում է գյուղապետը։

Հատկանշական է, սակայն, որ օգոստոսի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը հերքեց հայկական ուժերի հետ քաշվելու տեղեկությունը։ Նրա պնդմամբ՝ հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ։

Հիշեցնենք, որ Եղցահողը, Հին Շենն ու Մեծ Շենը Շուշիի շրջանի այն գյուղերից են, որոնք պատերազմի ավարտից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Նախորդ տարվա դեկտեմբերին նաև Հին Շեն գյուղից դուրս էին բերվել հայկական ուժերը, նրանց փոխարեն տեղակայվել էին ռուս խաղաղապահներ։ Վերջիններս պարեկային ծառայություն են իրականացնում նաև Մեծ Շեն համայնքում։ 

Ռոզա Վարդանյան