«Երկիր Ծիրանիից» վրեժխնդիր լինելու ՀՀԿ-ի սցենարը պատրաստ է. ավագանու առաջիկա նիստը թեժ է լինելու. «ՀԺ»

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:

Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ եւ այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչեւ հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տեւում: Այդպես է եղել «Ելք» խմբակցության՝ բոլշեւիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը:

Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը:

Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել

Հանրապետական ավագանին քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել «Երկիր ծիրանի» խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաեւ այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: