Շիրակի մարզում պատվաստվել է բնակչության մոտ 7%-ը․ վերջին օրերին նկատելի է կորոնավիրուսի թվերի աճ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզում պատվաստվել է 17 հազար 329 մարդ կամ բնակչության 6, 5-7 տոկոսը։

Ըստ պաշտոնյայի՝ թեև սա ցածր ցուցանիշ է, սակայն հանրապետության կտրվածքով՝ Շիրակի մարզն առաջատար է։

«Պատվաստվածների թիվը քիչ է, բայց վերջին շրջանում բավական ակտիվացել է պատվաստման գործընթացը։ Եթե հիշում եք, սկզբնական շրջանում ցուցանիշները բավական ցածր էին, մարդիկ դժվարությամբ էին համաձայնվում պատվաստվելու։ Եթե համեմատական ենք տանում, հիմա բավականին ակտիվ է գործընթացը։ Իսկ եթե հանրապետության մասշտաբով ներկայացնեմ, մենք ամենշաբաթյա խորհրդակցություն ենք իրականացնում «Զում» տարբերակով առողղջապահության նախարարության հետ, բոլոր մարզերն են մասնակցում, տվյալները ներկայացնում են բոլորը, ցուցանիշներով մեր մարզը լավագույնների մեջ է»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Մեր ճշտող հարցին էլ, թե կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է, պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ հիվանդանոցների տրիաժ ծառայություններում հաճախակի են գրանցվում թեստերի դրական պատասխաններ, Լեյլի Ասլանյանն ասաց․ «Մեր մարզում ու ողջ հանրապետությունում թվային տվյալներն այնպիսին չեն, որ նոր ստացիոնար ծառայություններ ծավալվեն։ Մարզում այս պահին չունենք ստացիոնար ծառայություն, եթե ունենում ենք հիվանդներ, որոնք հայտնաբերվում են և ստացիոնար բուժման կարիք ունեն, ուղեգրվում են երևանյան ստացիոնար ծառայություն մատուցող կլինիկաներ։ Մեր ամբուլատոր ծառայություններում ունենք հիվանդներ, նրանց թիվն այս պահին 85-ն է։ Այսինքն՝ որոշակի, ոչ մեծ թվերով աճ գրանցվել է այս վերջին օրերին»։

Մենք Լեյլի Ասլանյանից հետաքրքրվեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարության՝ պատվաստվելու կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնելու առաջարկի մասին՝ հարցնելով՝ որքանով է հնարավոր այն կազմակերպել Շիրակի մարզում։

«Կա նախարարի երկու հրաման՝ 17N և 24N, դրանք սանիտարահամարաճակաբանական նորմատիվներ են, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին՝ կրթական հաստատություններ, պետական տեղական կառավարման մարմիններ, այլ հիմնարկներ, այդ հրամանների մեջ է փոփոխության առաջարկ ներկայացվել, նախագիծ է, որը կա նաև մեզ մոտ։ Պատվաստմանն այլընտրանք է առաջարկվում․ աշխատակիցը 14-օրյա պարբերականությամբ կամ ՊՇՌ բացասական թեստ է ներկայացնում գործատուին, կամ գնում է պատվաստման։ Իհարկե, դա նախագիծ է, բայց նախարարի հարցազրույցներից հասկացվում է, որ այն կհաստատվի»։

Մեր հարցին էլ՝ պետական կառույցների աշխատակիցները, ասենք, դպրոցի մանկավարժները շահագրգի՞ռ են գալ պատվաստվելու, որ խնդիրներ առաջ չգան, Լեյլի Ասլանյանն ասաց՝ ամսի 20-ից կրթական հաստատությունների աշխատակիցներն աշխատանքի են գնալու, պատվաստումային գործընթացն ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ էլ կակտիվանա։

Ըստ մեր զրուցակցի, իրենք պատրաստ են տեղում կազմակերպել պատվաստումները։

Արմիկ Մովսիսյան