«S.O.S. Սևան» նախաձեռնության կոչը ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները հանդես են եկել ՀՀ կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին ուղղված կոչով։ Նրանց տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը:

Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը: Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանն արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից:

Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդիրներին, ապա դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ դարձավ, որ մենք առաջընթաց չունենք Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում: Ինչպես 4-5 տարի առաջ, այնպես էլ այսօր, ըստ պաշտանական տեղեկատվության, Արարատյան դաշտի արտեզյան ավազանից պոմպերի միջոցով դուրս է մղվում 1,6 միլիարդ խմ ջուր թույլատրելի 1.1 միլիարդ խմ-ի փոխարեն: Այդ ջրից 809 միլիոն խմ-ն լցվում է դրենաժային համակարգ և հոսում երկրից դուրս՝ խաթարելով նաև դրենաժային համակարգերի աշխատանքը: Մինչդեռ Արարատյան դաշտի բնակչի չորացող դաշտերը մնացել են առանց ջուր. հույսները Սևանից170 միլիոն խմ ջուրն է, որն էլ լիովին տեղ չի հասնում ոռոգման համակարգի ջրակորուստների պատճառով: Այդ ջրակորուստները նվազագույնի հասցնելու, Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու փոխարեն 2017 թվականին լճից շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթի, համապատասխանաբար, 1,6 միլիարդ 481 միլիոն դրամից 1,4 միլիարդ դրամն ուղղվել է SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների ձեռքբերման և օգտագործման վրա:

Հիշեցնենք, որ 2019 թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, ըստ որի` Սևանա լճից հավելյալ ջրառն արգելվում է լճի բացասական հաշվեկշռի պարագայում: Սևանա լճից հավելյալ ջրառ կարող է իրականացվել երաշտի դեպքում, որը հաստատված է Կառավարության որոշմամբ: 2021թ-ին ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել: Այդ պատճառով Սևանից հավելյալ ջրառի մասին գործադիրի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները մինչև հարցի կարգավորումն ընդհուպ նույնիսկ դատական կարգով: Կոչ ենք անում ապահովել Սևանա լճի դրական հաշվեկշիռ»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ
«Դալմա Սոնա» հիմնադրամ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Հայաստանի կանաչների կուսկացություն
«Կանաչ ուղի» ՀԿ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայք
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
«Բիոսոֆիա» ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական