Ուզբեկստանը խոցել է աֆղանական ինքնաթիռը, որը փորձել է խախտել երկրի օդային տարածքը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի՝ սահմանը խախտելու փորձը կանխվել է: Այդ մասին հաղորդել է Podrobno.uz հրատարակությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանումը Սուրխանդարիայում: Նախարարության մամուլի ծառայությունը Podrobno.uz- ի թղթակցին ասել է, որ երեկ պետական սահմանը խախտելու փորձը կանխվել է: Այժմ զինված ուժերն ու անվտանգության ուժերը հետաքննություն են իրականացնում փաստի առթիվ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Gazeta.uz- ը հայտնել էր, որ օգոստոսի 15 -ի երեկոյան Աֆղանստանի ռազմաօդային ուժերի նույնականացման նշաններով ինքնաթիռ է կործանվել Սուրխանդարիա շրջանի Շերաբադ շրջանում:

Հրատարակության տվյալներով՝ համացանցում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութ, որոնցում երևում են կործանված ինքնաթիռի հատվածներն և առնվազն մեկ զոհ: Ավելի ուշ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը:

Կիրակի օրը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի անվտանգության աշխատակցին, հայտնել է, որ պետության ղեկավարը լքել է իսլամական հանրապետությունը և կնոջ հետ ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան