«Ելք»-ն և «Ծառուկյան» դաշինքը դիմում են Սահմանադրական դատարան

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» համագործակցության հուշագիր էին ստորագրել և միասնական քաղաքապետի թեկնածու ներկայացրել Քրիստ Մարուքյանին։ Երբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, միավորված եռյակը որոշեց բոյկոտել նիստերը՝ Մամիկոն Ասլանյանին համարելով ոչ լեգիտիմ քաղաքապետ:

Նշենք նաև, որ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, որ եթե անգամ Սահմանադրական դատարանն իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա:

Պատգամավորի գրառումը՝ ստորև.
«Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան

Ինչպես խոստացել էինք Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով, այսօր՝ հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը:

ՀՀ ԱԺ 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից՝ պահանջում են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում գումարում են նիստեր և , կայացնում են որոշումներ։

Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները Վիճարկվում են նաև այս որոշումների սահմանադրականությունը.

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում Ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»: