Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ․ ԿԳՄՍՆ

Լուրեր

13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը:

Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհերում ( որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է 25 տոկոս ներկայացվածություն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ: Նոր նախագծով պետական բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ` պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչների 25-ական տոկոս` 5-ական անդամի ներկայացվածություն: Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունը, ըստ որի խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն: Ակնկալվում է, որ նոր նախագծի ընդունմամբ կբարձրանա բուհերի կառավարման արդյունավետությունը:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո, հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկները, այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: