ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Այս խորհրդարանը չի կարող կառուցողական լինել, սա կոսմետիկ հարցերով զբաղվող կառույց է․ Եղիշե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Այս խորհրդարանը չի կարող կառուցողական լինել, սա կոսմետիկ հարցերով զբաղվող կառույց է, որտեղ իշխանական և ընդդիմադիր թևերն իրար են մեղադրելու, և բովանդակային որևէ քննարկում չի լինելու»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

Նրա համոզմամբ՝ եթե իշխող ուժը կառուցողական լիներ, պետք է զբաղվեր Հայաստանին պատուհասած խնդիրների լուծմամբ․ «Քիրվայությամբ ապրելը, պարտադրված պարտության հետ համակերպվելն անթույլատրելի է»,-ասում է պարոն Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր թևին, երգահանը նկատում է․

«Ընդդիմադիրներին մենք լավ գիտենք, նրանց անցած ճանապարհն էլ ենք տեսել։ Եթե այս իշխանությունն ամբոխավար է, ապա ընդդիմությունը դիկտատի ձգտող ուժ է։ Այնպես որ, խորհրդարանում հայտնված թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ուժերն ինձ համար մերժելի են»։

Եղիշե Պետրոսյանը խոսում է նաև այն մասին, որ հանրային օրակարգում մի շարք անկարևոր թեմաների ֆոնին ստվերվում է, օրինակ, հայ գերիների վերադարձի թեման․

«Պետք է միջազգային ատյանների դռները ջարդել, որպեսզի գերիներին վերադարձնենք, այլապես Ադրբեջանում հերթական ցեղասպանական գործողություններն են իրականացվում։ Ո՞վ պետք է դրանց դեմն առնի։ Եկեք մենք էլ դատի տանք ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործներին․ պետք է իրենց հետ իրենց լեզվով խոսել, ոչ թե Քրիստոսից ավելի քրիստոնյա ձևանալ»։

Երգահանն անդրադառնում է նաև երկրի համար վճռորոշ պահերին մտավորականության դերին․

«Քիչ թվով մտավորականների գիտեմ, որոնք ապրում են երկրի դարդ ու ցավով։ Նրանցից շատերը, մասնագիտական գործերն անելով, համարում են, որ իրենց միսիան ավարտված է, այնինչ, մտավորականը պետք է ազգի կյանքով քնի ու զարթնի։ Բայց այդ խավն էլ վարկաբեկվեց․ զգալի մասը դարձավ հանդուրժող և հարմարվող։ Մեզ մոտ հասարակության բոլոր շերտերում դեգրադացիա է, այդ պատճառով էլ ունենք բզկտված հասարակություն․ այդ վիճակով չէինք կարող պատերազմում հաղթել։ Մտավորականությունը պետք է ժողովրդի հետ աշխատի, իսկ ժողովրդի քիթը մինչև գետնին չդիպչի, խելքի չի գա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան