ՊՆ-ն անցկացրել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ
Հասարակություն
13.08.2021 | 14:44Օգոստոսի 13-ին ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ:
Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու
միջոցառումներին: