Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի. Washington Post

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման. տեղեկացնում է EH-ն:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց հաստատակամորեն դառնում էր լուսավորյալ չափավորության օրինակ, Էրդողանի կողմից վերածվում է համատարած մռայլ բանտի», -գրում է թերթը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իսկական ճնշումների արշավ սկսեց մամուլում, կառավարությունում, ակադեմիական աշխարհում և անվտանգության ոլորտում թշնամիներ ընկալվող անձանց դեմ։ Դրա հետևանքով 60․000 մարդ ազատազրկվեց, ևս 150․000-ը զրկվեց աշխատանքից։

Թերթը նկատում է, որ Էրդողանի գլխավոր նպատակն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենն է, ով, սակայն, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։

«Թուրքիայում ընթացող դատավարությունները ցույց են տալիս, թե որքան է հեռացել այս երկիրը արևմտյան ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և իրավունքի գերակայության սկզբունքից։ Էրդողանի բռնապետությունը պետք է կոչվի իր անունով։ Որքան էլ որ նա փակի իր ականջները, ԱՄՆ-ն և մյուս երկրները պետք է լսելի դարձնեն իրենց բողոքը», -գրում է «Washington Post»-ը։