Նոր սահմանափակումներ` Թբիլիսիում․ մինչև սեպտեմբերի 4-ը տրանսպորտը չի գործի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14 -ից մինչև սեպտեմբերի 4-ը` րոպեներ առաջ հայտնեց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:

Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառությունը:

Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:

Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաև երեխաների ժամանցի կենտրոնները:

Սննդի կետերի աշխատանքը ժամը 00: 00 -ի փոխարեն թույլատրելի կլինի մինչև 23 00 -ն: Պետական ​​գերատեսչություններին հանձնարարվում է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:

Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը խոստանում է ապահովել պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը  կլինիկաներ:

Գոյություն ունեցող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս կխստացվի` ներառյալ սոցիալական միջոցառումների` հարսանիքների, ծնունդ-կնունքների, հոգեհացերի  անցկացումը. նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում ` օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:

Խորհուրդ է տրվում, որ սեպտեմբերից ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և նմանատիպ հաստատություններ այցելող  անձինք պատվաստված լինեն գոնե մեկ դոզայով, կամ 72 ժամվա ընթացքում  արված  թեստի բացասական պատասխան ունենան:

Լրացուցիչ կարգավորումների մասին խորհուրդը կտեղեկացնի առաջիկայում: