Դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
Հասարակություն
12.08.2021 | 17:29ԲԴԽ-ն այսօր որոշեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգել: Դատավորը մինչև օգոստոսի 18-ն արձակուրդի մեջ է գտնվելու։
Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 23-ին՝ ժամը 15.00-ին:
Հիշեցնենք, որ Խանդանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: