Ալիևը, հնարավոր է, առաջիկայում լուծարի խորհրդարանը․ չի բացառվում հանրաքվեի ու արտահերթ ընտրությունների անցկացումը

Լուրեր

13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Ադրբեջանում վերջին շրջանում ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ շուտով երկրում սահմադրության բարեփոխումների հանրաքվե է տեղի ունենալու, մայր օրենքում կատարվելու են մի շարք փոփոխություններ, հանրաքվեից հետո էլ լուծարվելու է խորհրդարանը, և անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այս թեման ակտիվորեն քննարկվում է նաև Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում, և ենթադրելի է, որ հարցն իշխանությունների օրակարգում իսկապես կա՝ չնայած պաշտոնյաների հերքումներին։
Մասնավորապես, Report գործակալության կառավարության աղբյուրը հայտնել է, որ հանրաքվեի անցկացման ու խորհրդարանի լուծարման հարց օրակարգում չկա։

«Սահմանադրություն մեջ որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Ներկայում կառավարությունը նման պլաններ չունի ու որևէ քննարկում այդ ուղղությամբ չի ընթանում։ Նման տեղեկատվությանը իրականությանը չի համապատասխանում ու անհիմն է։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին հասարակական կարծիքը չմոլորեցնել ու թույլ չտալ չճշտված տեղեկատվության տարածումը նման զգայուն պահին»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Միլլի Մեջլիսի պատգամավորներից շատերը ևս արձագանքել են՝ նշելով, որ այս խոսակցությունները հիմք չունեն ու խորհրդարանը ցրելու որևէ անհրաժեշտության չկա։

Պատգամավորների նման արձագանքն ավելի շատ անվստահություն է առաջացել ադրբեջանական հասարակության մեջ ու ավելի մեծ իրարանցում, քանի որ 2019-ի դեկտեմբերին՝ մինչ խորհրդարանի լուծարումը, նման խոսակցություններ էին պտտվում, որոնք պատգամավորները կրկին հերքում էին։

Ադրբեջանական Թուրան գործակալության «Բարդ հարց» հողորդման եթերում ընտրությունների հարցով փորձագետ Միրալի Հուսեյնովն էլ ասել է, որ այդ խոսակցությունների աղբյուրն անհայտ է, քանի որ քաղաքական գործընթացներն Ադրբեջանում ընթանում են փակ ռեժիմում։

Նա նաև նշել է, որ 2020թ․ արտահերթ ընտրություններից հետո սկսեցին լուրեր տարածվել, որ խորհրդարանի ներկա կազմն անցումային է ու մեկ կամ երկու տարուց ևս մեկ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Այդ պատճառով էլ Հուսեյնովը չի բացառել երկրորդ արտահերթ ընտրությունների հավանականությունը։ Բացի այդ, փորձագետը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում ընթացող փոփոխությունները կարող են իշխանություններին դրդել փոխել ընտրական համակարգը։

«Վրաստանի ու Հայաստանի՝ նախագահական մոդելից ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի անցման ֆոնին հնարավոր է անցում խորհրդարանական հանրապետության»,- ասել է Հուսեյնովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին անցկացվել 2020թ-ի փետրվարի 9-ին։

Էմմա Չոբանյան