Արթուր Վանեցյանն արձագանքեց Ալեն Սիմոնյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձավ այսօրվա նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Մենք ականատես եղանք միմյանց հասցեին հնչած վիրավորանքների, ԱԺ լիագումար նիստերի դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, և նիստը նախագահողը ստիպված եղավ ընդմիջել նիստը։ Ո՞րն է պատճառը, պատճառների մասին խոսում ենք գրեթե բոլորս, ընդդիմությունն ունի իր տեսակետը, իշխանության խմբակցության ներկայացուցիչները՝ իրենց տեսակետը։ Եվ ես դա համարում եմ նորմալ, որովհետև Ազգային ժողովը ձևավորվել է հենց այդ տրամաբանությամբ։ Եվ մենք այստեղ ներկայացնում ենք ոչ միայն մեզ, այլ ներկայացնում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Այս մեկ շաբաթվա ընթացքում ՔՊ պատգամավորները մշտապես իրենց ելույթներում անդրադառնում են մի թեզի և փորձում են հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե իրենք եկել են այստեղ աշխատելու, ուզում են լավ գործեր անել, արագ ավարտեն այս ԱԺ ձևավորման գործընթացը, և անցնենք աշխատանքի։

Հարգելի՛ գործընկերներ, այո՛, դուք ստացել եք մեր քաղաքացիների քվեն, որի արդյունքում ձևավորել եք կառավարություն, և երկրում բարեփոխումներ բերելը, երկիրը բնականոն պահելը, երկրի անվտանգությունն ապահովելը, երկրի սահամաններն անսասան պահելը ուղիղ ձեր պարտականությունն է և ձեր պատասխանատվությունը։ Ընդդիմության պարտականությունը և պատասխանատվությունն է օպոնենտ լինել իշխանություններին, քննադատել։ Երբեմն այդ քննադատությունը լինելու է շատ սուր, երբեմն այդ քննադատությունը լինելու է ոչ հաճելի ձեզ և ձեր գործընկերներին։ Եվ մեզ պատվիրակել են ԱԺ այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարմանը, ձեր վարած քաղաքական կուրսի հետ։ Եվ մեզ մեղադրել նրանում, որ մենք ձեզ քննադատում ենք, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով՝ անպատասխանատու ինչ-որ հայտարարություններ եք անում, հիմնազուրկ, որից հետո մենք փորձում ենք ապացուցել, որ նման բան չկա»։

Վանեցյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկին՝ համագործակցելու վերաբերյալ. «Որևէ մեկը կասկած ունի՞, որ եթե ՀՀ-ին ինչ-որ արտաքին սպառնալիք լինի կամ պետք լինի մեր միասնական որոշումը՝ ՀՀ պետական շահն առաջ մղելու, մենք դեմ ենք լինելու կամ միասնական չենք գործելու։ Ո՛չ, հավատացե՛ք, որ գործելու ենք միասնական և ցույց ենք տալու մեր բոլորիս միասնությունը։

Բայց նաև տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց ելույթներով, երբեմն ոչ նորմալ ռեպլիկներով ստեղծել մի իրավիճակ, որ ընդիմությունն սկսի չխոսել այն ավերիչ պատերազմի հետևանքների մասին, չխոսի, թե ի վերջո ինչու եղավ այս պատերազմը, ինչու զոհվեցին մեր հայրենակիցները, ինչու կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, ինչու է մինչև այսօր ադրբեջանական զինուժը մոտ 3,5 կմ մխրճվել ՀՀ տարածք ու դուրս չի շպրտվել։ Այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն, այդ հարցերը մենք մշտապես բարձրացնելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: