Ադրբեջանը հունվար-հունիս ամիսներին 2 մլրդ 533 մլն մանաթ է ծախսել պաշտպանության ու անվտանգության ոլորտի համար

Լուրեր

25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանը 2021-ի հունվար-հունիս ամիսներին զգալիորեն ավելացրել է պաշտպանության ու անվտանգության ոլորտի ծախսերը։ Այս մասին գրում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարությանը։

Նշյալ ժամանակահատվածում պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտում ծախսերն աճել են 73․9 տոկոսով կամ 1մլրդ 76,3 մլն մանաթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ու կազմել 2 մլրդ 533,4 մլն մանաթ։

Նշյալ որոտների ծախսերը կազմել են տարեկան կանխատեսման 55․2 տոկոսը՝ 2․3 տոկոսով գերազանցելով 2 միլիարդ 477,3 միլիոն մանաթ կանխատեսումը կամ 56,1 միլիոն մանաթը:

Հավելենք,  որ Ադրբեջանի 2021թ․ բյուջեով պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերի համար հատկացվել է  4 մլրդ 585 մլն մանաթ։ Օրենքի համաձայն՝ պաշտպանության ոլորտին  նախատեսվում է  1 մլրդ 934 մլն մանաթ, ազգային անվտանգությանը՝ 260 մլն 612 հազար մանաթ, սահմանապահ ծառայությանը՝ 281 մլն 620 հազար մանաթ, պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտի ուսումնասիրություններին՝ 3 մլն 901 հազար մանաթ, պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող գործունեության մյուս ոլորտներին՝ 2 մլրդ 105 մլն մանաթ։ Սա 2020 թվականի ծախսերից ավելի է 20․5 տոկոսով։

Էմմա Չոբանյան