Թուրքիայում ընդդիմությունը Էրդողանից պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննդատության է ենթարկել այն հայտարարության համար, որ Թուրքիան կշարունակի ընդունել ներգաղթյալների՝ վկայակոչելով կառավարության «հաջող ֆինանսավորումը»։  Գրում է Ահվալ գործակալությունը։

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին  ու կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել  2023-ին նշանակված ընտրություններից առաջ։

«Եկեք ստանանք ժողովրդի համաձայնությունն ու  գնանք արտահերթ ընտրությունների»,-թվիթերյան իր էջում գրել է Քըլըչդարօղլուն։ Ավելի վաղ Էրդողանը, խոսելով  Թուրքիայում 4 մլն միգրանտների մասին, ասել էր, որ կառավարությունը կշարունակի նրանց ապաստան տրամադրել։ «Թուրքիան թույլ երկիր չէ։ Այն կշարունակի ընդունել միգրանտներին, քանի որ հաջողվում է ֆինանսավորել։ Եվ մենք կշարունակենք այդպիսի քայլեր ձեռնարկել, քանի դեռ հաջողությամբ ֆինանսավորումը կառավարում ենք»,- ասել էր Էրդողանը։

Էրդողանի այս խոսքերը հնչում են այն ժամանակահատվածում, երբ Թուրքիան ականտեսն է լինում Աֆղանստանից  միգրանտների մեծ հոսքին, որոնք գալիս են երկիր հարևան Իրանից։ Թուրքական հասարակությունում զայրույթ  է նոր ժամանող միգրանտների դեմ, քանի որ հոսքը տեղի է ունենում երկրի թուլացած տնտեսության ֆոնին։

Քըլըչդարօղոլուն էլ դեռ անցյալ ամսվանից  զգուշացնում է, որ  դեպի Թուրքիա միգրանտերի հոսքի մասին ՝ նշելով, որ «ոչ ոք չի կարող երկիրը հռչակել բաց բանտ փախստականների համար»։  Թուրք ընդդիմադիր գործիչը նաև Էրդողանին մեղադրել է  Աֆղանստանի միգրանտների հարցերից խուսափելու մեջ։

Նշվում է նաև, որ ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալների՝ Թուրքիայում 200․000 Աֆղանստանից  միգրանտ կա արդեն, որոնք կազմում են երկրում երկրորդ խոշոր գաղթականների խումբը։

Էմմա Չոբանյան