Կրասնոդարի երկրամասում հոսպիտալացվել է 87 երեխա, որոնք ընթրել են Մուրմանսկ-Ադլեր գնացքի վագոն-ռեստորանում

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Կարելիայի Հանրապետության իշխանությունները Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին ուղարկել են Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախօրեին հոսպիտալացվել են աղիքային վարակի նշաններ ունեցող երեխաներ, ինչպես նաեւ թեժ գիծ են բացել միջադեպի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախօրեին Մուրմանսկ-Ադլեր գնացքից աղիքային վարակի նշաններով Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներ են տեղափոխվել 19 երեխաներ եւ երկու ուղեկցորդներ, որոնք Կարելիայից էին ուղեւորվում: Հաղորդվում էր, որ երեխաները ընթրել են վագոն-ռեստորանում։  Կիրակի հայտնի է դարձել, որ հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 87-ի։ ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել, դատախազությունը ստուգումներ է անցկացնում. Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը, գնացքի վագոն-ռեստորանում իրավապահները հայտնաբերել են պիտանելիության ժամկետը լրացած մթերքներ:

Պարֆենչիկովը «ՎԿոնտակտե»-ի իր էջում գրել է, որ Տուապսե է ուղարկել է Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին: Հանրապետության ղեկավարը նաև նշել է, որ երեխաների վիճակը բավարար է. «Այսօր բժիշկները յուրաքանչյուր երեխայի վիճակը գնահատում են բավարար, ծանր վիճակում չկա։  Հիշեցնեմ, որ Կարելիայի 140 երեխաներ հանգստի էին գնում մանկական ճամբարներ։ Դա առեւտրային խումբ էր, ուղեգրերը ձեռք էին բերվում տուրիստական գործակալության միջոցով։  Այժմ բոլոր 43 երեխաները գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ»,- նշել է հանրապետության ղեկավարը ։

Եվս մեկ թեժ գիծ բացել են Մուրմանսկի մարզի իշխանությունները, այն կաշխատի շուրջօրյա։