Էրդողանի կառավարությունը քաղաքականացնում է հրդեհները սեփական անկարողությունը թաքցնելու համար․ վերլուծություն

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը փորձում է քաղաքականացնել վերահսկողությունից դուրս եկած հրդեհները «սեփական ոչ ադեկվատ մոտեցումը թաքցնելու համար», «Ահվալ» գործակալության հաղորդմամբ՝ գրում է սյունակագիր Մեթին Գուրջանը։

Գուրջանը նշում է, որ հրդեհները ցույց տվեցին կառավարության անպատրաստ լինելը՝ այն, որ չունեն գեթ մեկ հրդեհաշիջման ինքնաթիռ։ Ըստ սյունակագրի՝ այսպիսի անփութությունը հակասում է Էրդողանի այն պնդմանը, թե իր նախագահության ընթացքում երկիրն ավելի ուժեղ ու ավելի արդյունավետ է դարձել։

Գուրջանը նշում է, որ ոչ թե ընդդիմադիր կուսակցություններն են բարձրաձայնում, քննդատում կառավարությանը ճգնաժամը չկառավարելու անկարողության պատճառով,այլ հասարակ մարդիկ՝ չնայած երկրում առկա այն ռեպրեսիվ մթնոլորտին, որ մարդիկ կարող են նույնիսկ Twitter-ում կառավարությանը քննադատելու համար ազատազրկվել։

Փաստը, որ թուրքական կառավարությունը վերջին տարիներին ծախսում է պալատների ու այլնի վրա, և նույնիսկ մի հրշեջ ինքնաթիռ չունի, հրդեհների բռնկումից հետո զայրացրեց մարդկանց։ Նրանք նաև բարկացած են, որ Էրդողանի կառավարությունը պատշաճ կերպով չի համակարգում տեղի իշխանությունների հետ գործողությունները, որոնցից շատերը ղեկավարում են ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները և նույնիսկ մերժել են Հունաստանի առաջարկած օգնությունը։

«Ճգնաժամի պայմաններում ազգի ու ինստիտուտների միասնությունը պահելու փոխարեն կառավարությունը պահպանում է բևեռացումը՝ սեփական անկորղությունից ուշադրությունը շեղելու համար։ Նա օգնության կոչերն ու ընդդիմության քննադատությունները տեսնում է որպես սպառնալիք քաղաքական գոյատևման համար, համակարգի, որը հարմարեցված է Էրդողանի համար ու ներդրվել է 2018-ին»,- գրում է Գուրջանը։ Նա նաև նշում է, որ անտառային հրդեհների դեմ պայքարը մեկ այլ օրինակ է Էրդողանի կառավարության, որը «պետությունն արդյունավետ կառավարելու փոխարեն զբաղված է հանրության կարծիքի կառավարմամբ»։

Ըստ հեղինակի՝ ներկա ճգնաժամը, սակայն, կդառնա կարևոր ոչնչացնող հանգրվան Էրդողանի ընկալումները կառավարելու ունակության վերացման համար։

Էմմա Չոբանյան