Պետք չի թերագնահատել ավանդական տաքսի ծառայությանը. Քերոբյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Տաքսիների մատուցած ծառայությունների որակի հետ կապված որոշակի ստանդարտ պետք է ունենանք։ Կառավարության նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում ստանդարտ տաքսի ծառայությունը մեռնող ծառայություն է: «Նկատի ունեմ այն դեպքը, երբ մարդիկ ձեռքով տաքսի են կանգնեցնում ու նստում։ Հարցն այն է, որ հիմա ավելի շատ ինտերնետային տաքսի ծառայություններն են ավելացել։

Տաքսի ծառայությունների որակի հետ կապված ստանդարտների ներդրումը պետք է սկսենք օդանավակայանում ծառայություն մատուցող տաքսիներից` հետագայում այն տարածելով ամբողջ հանրապետության վրա:

Հարկային հատվածն ու որակի մասը պետք է իրարից առանձնացնենք։ Հարկային առումով անհրաժեշտ է ունենալ այնպիսի մեխանիզմ, որ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա անհատի հետ։ Իսկ որակի առնչությամբ տեսչական վերահսկողության պետք է իրականացվի»,- նշեց Փաշինյանը:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հակադարձեց՝ նշելով, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը. «Այն դեռ հայաստանյան շուկայի կեսից ավելին է»։

«Ինչ վերաբերում է հարկային մասին, ապա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները միջնորդավճար են վերցնում վարորդից, որի համար ընկերությունը պարտավոր է պետությանն ԱԱՀ վճարել։ Սակայն տաքսիստն իր եկամուտներից հարկ չի վճարում` այս հարցը պետք է լուծվի»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով` այլ երկրներում հարկային ստանդարտների հարցը պլատֆորմների միջոցով է լուծվում:

Մանրամասները՝ տեսանյութում: