ԱՄՆ-ը Լիբանանին ևս 100 միլիոն դոլար է խոստանում

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահը հավելյալ 100 միլիոն դոլար գումար է խոստանում մարդասիրական նպատակներով հատկացնել Լիբանանին: Երկրի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը նշում էին նավահանգստում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի մեկ տարին: Երկիր, որը համավարակի ու այս հսկա պայթյունի հետեւանքով հայտնվել է տնտեսական մեծ խնդիրների մեջ: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նախագահ Ջո  Բայդենը նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին` ի աջակցություն Լիբանանի, միջազգային դոնորների վեհաժողով սկսելու ջանքերի համար: Մակրոնը քննադատել է Լիբանանի ձախողված քաղաքական դասին այդ երկրի տնտեսական խառնաշփոթի համար: Այս խոսքերով նա հանդես է եկել վեհաժողովի բացման ժամանակ, որն արդեն հանգանակել է ավելի քան 370 միլիոն դոլար:

Երկրի մայրաքաղաքն ամբողջությամբ ցնցած պայթյունից անցել է մեկ տարի, սակայն քաղաքական վերնախավին դեռեւս չի հաջողվել կազմել երկիրը վերակառուցելու ունակ կառավարություն, չնայած Ֆրանսիայի եւ միջազգային համայնքի կողմից առկա ճնշումներին:

Ֆրանսիան, որպես Լիբանանի նախկին գաղութատեր պետություն, ղեկավարում է այս երկիրը ճգնաժամից դուրս բերելու միջազգային ջանքերը: Պայթյունից հետո Մակրոնը երկու անգամ այցելել է Բեյրութ, ապահովել արտակարգ իրավիճակի համար հատկացումներ եւ ճամփորդության արգելք հաստատել Լիբանանի պաշտոնատար մի քանի անձանց նկատմամբ, տնտեսական բարեփոխումների փաթեթ պահանջելու իր ջանքերի շրջանակում: