Կորոնավիրուսը չի անհետանա, մուտացիայի կենթարկվի․ Պենտագոնի գլխավոր բժիշկ

Լուրեր

11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնի գլխավոր բժիշկը նախազգուշացրել է ամերիկացիներին, որ չնայած համաճարակի դեմ պայքարի ինտենսիվ միջոցներին, կորոնավիրուսը չի անհետանա: Այս մասին Պենտագոնի առողջապահության դեպարտամենտի ղեկավար, գեներալ -լեյտենանտ Ռոնալդ Փլեյսն ասել է Մերիլենդում ընթացող համաժողովի ընթացքում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Փլեյսը նշել է, որ կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 և դրա նման այլ վիրուսներ, ամենայն հավանականությամբ, կշարունակի ենթարկվել մուտացիայի:

Չորեքշաբթի օրն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց 200 միլիոնը, հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ Փլեյսի ՝ Միացյալ Նահանգներում համաճարակի հետ կապված իրավիճակն այժմ «նորմալ է, սակայն՝ ոչ կատարյալ»:

«Կարծում եմ, մեզանից շատերը հավատում են, որ COVID-19- ը կվերանա, բայց սա մոլորություն է»,-ասաց նա: – Այն չի անհետանա, ինչպես չի անհետանում գրիպը: Շատ վիրուսներ հակված են մուտացիայի ենթարկվել և պահպանվել»:

Գեներալի խոսքով ՝ բժշկական հետազոտությունների կատարելագործումը շարունակական գործընթաց է, որի արդյունքում ստեղծվում են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութեր:

Նա շեշտում է, որ այս աշխատանքը հիմնված է տարիների հետազոտությունների վրա, երբեմն ՝ ավելի քան մեկ տասնամյակի, որի նպատակն է պատվաստման մեթոդաբանությունը հասցնել հաջորդ մակարդակին: Նա COVID-19- ի պատվաստանյութը դիտարկում է որպես կենսաբանական զրահ համավարակի դեմ:

«Ամեն տարի տասնյակ հազարավոր ամերիկացիներ մահանում են գրիպից: Այն ժամանակ, երբ բանակում շատերը պատվաստված են, ամերիկացիների մեծամասնությունը՝ ոչ», – ասել է գեներալը: «Սա խնդիր է մեզ համար»:

Նա ասել է, որ պատվաստանյութերի ոլորտում առկա է հսկայական առաջընթաց:

«Կարծում եմ, որ մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ անընդհատ չենք խոսի COVID-19- ի մասին»,-գտնում է Փլեյսը:

Այնուամենայնիվ, նա զգուշացրեց, որ նման իրավիճակին դժվար կլինի հասնել այս տարի:

«Այն դեռ երկար ժամանակ կլինի մեր իրականության մի մասը», – նախազգուշացրեց գեներալը: