Բորբոսնած պատեր ու ժանգոտած սարքավորումներ. ինչպես լուծել կաթնամթերքի շուկայի խնդիրները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Սննդամթերքի շուկան կրկին հայտնվել է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Խախտումների արձանագրման ամենաթարմ դեպքը վերաբերում է «Բանդիվան Կաթ» ընկերությանը պատկանող պանրի եւ մսամթերքի արտադրամասերին։ Այստեղ օրեր առաջ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները բազմաթիվ խախտումներ էին արձանագրել։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը նշում է, որ վերջին շրջանում կաթնամթերքի շուկայում երկու կասեցում է արձանագրվել։ Կասեցումներից մեկը, որ առնչվում էր «Բանդիվան Կաթի» կաթնամթերքի արտադրամասին, վերացվել է, մյուսը, որ շարունակում է մնալ, վերաբերում է Սյունիքի մարզում գործող անհատ ձեռնարկատիրոջ գործունեությանը։ Բոլոր այն արտադրամասերում, որտեղ հայտնաբերվել են խախտումները՝ գործունեության ժամանակավոր կասեցումից բացի կիրառվել է նաև վարչական տույժ։

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ում խախտումներն արձանագրելուց ընդամենը ինն օր անց տեսչական մարմինը լուսանկարներ հրապարակեց, նշելով, որ կաթնամթերքի արտադրամասի ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են, սակայն ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը շարունակում է կասեցված մնալ։ Դանիելյանի խոսքով՝ անհրաժեշտություն չի եղել շուկա հանված կաթնամթերքը հետ կանչելու, քանի որ առողջության համար վտանգավոր արտադրանք չի եղել՝ չնայած բորբոսնած պատերին ու ժանգոտած սարքավորումներին։

«Բանդիվան կաթ» ընկերության կոմերցիոն տնօրեն Գևորգ Փուրթոյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդում է, որ իրենց արտադրամասում ամեն ինչ նորմալ է եղել, իսկ արտադրանքը պարբերաբար ուղարկել են փորձաքննության. «Ես չեմ կարող մեկնաբանել լուսանկարները, որովհետեւ հեղինակը մենք չենք ու չգիտենք այդ լուսանկարներն առհասարակ որտեղից են, չգիտեմ դրանց ծագումը, ես ոչինչ ո´չ հերքում եմ, ո´չ ավելացնում»,- ասաց տնօրենը: Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է տարեկան ծրագրով, եւ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիներից եւ տնտեսվարող սուբյեկտներից ստացած բողոքների հիմքերով։ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը կարծում է, որ սպառողների շահերը պաշտպանելու համար նախ արտադրողները պետք է ինքնավերահսկողություն իրականացնեն, պետությունն էլ հետեւի՝ արդյոք այդ մեխանիզմները պատշաճ կերպով կիրառվում են, թե ոչ։

2021 թվականի ընթացքում տեսչական մարմինը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է 50 ոչ պլանային ստուգում։ Ստուգումները վերաբերել են մակնշմանը, պահման պայմաններին, եւ արտադրական գործընթացներին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան