«Թալիբան»-ը շարունակում է ավերիչ արշավն Աֆղանստանում

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Աֆղանստանում Թալիբանի և երկրի կառավարական ուժերի միջև շարունակվող մարտերի արդյունքում նկատելիորեն մեծացել է փախստականների թիվը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նրանց մի մասը հասել է Թուրքիայի տարածքում գտվնող Վանի գավառ, քսան օր շարունակ ամառային տապին քայլելով:

«Մենք գիշերներն անցկացնում էինք լեռներում, իսկ օրվա ընթացքում քայլում էինք արեւի տակ առանց սննդի ու ջրի», պատմում են նրանք` հիշելով գիշերային ցուրտն ու ցերեկային անտանելի շոգը:

Վանի պաշտոնատար անձինք ասում են, թե գրանցել են ավելի քան 34 հազար փախստական: Անօրինական եղանակով մուտք գործածներին սահմանապահ ուժերը հետ են ուղարկում:

Թուրքիայի սահմանն անցնելուց հետո ոստիկանությունը պետք է նրանց գրանցի` բոլոր տվյալները, այդ թվում մատնահետքերը վերցնելուց հետո: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդկանց Պակիստանի տարածքով անօրինական եղանակով փորձում են անցկացնել Իրան կամ Թուրքիա, որոնց բոլորի նպատակն այստեղից հետո Եվրոպա մեկնելն է:

Մարդիկ պատմում են իրենց անցած անապատների, այնտեղ վխտացող վայրի շների ու նրանց կողմից հետապնդման ենթարկվելու մասին:

Եվ ստացվել է այնպես, որ աշխարհում ապաստան որոնող մարդկանց երեք միլիոնն աֆղանստանցիներ են:

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը տեղեկացնում է, որ սահմաններն անօրինական եղանակով անցող աֆղանստանցիների թիվը մայիս ամսից աճել է 30-40 տոկոսով:

Նրանք պատմում են, թե ինչպես են թալիբներն իրենց գյուղերը մուտք գործելուց հետո, այրում տները, ֆերմաները, գոմերը դաշտներն ու այգիները:

Փախստականների թիվը ցույց է տալիս շարունակ աճելու միտում, քանի որ մոտենում է այն օրը, երբ այստեղից լիովին դուրսբերված կլինեն ամերիկյան ուժերը: Դա օգոստոսի 31-ն է:

Ու դեռ պարզ չէ, թե ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո ծայրահեղական Թալիբանը երկրի կառավարության հետ կգա խաղաղություն հաստատելու համաձայնության, թե կշարունակի ավերիչ իր արշավը, ինչպես ավերում է այսօր: