Դուք հին իշխանություն եք, դուք ունեք կուտակած խնդիրների հսկայական ծավալ․ Ղազինյանը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գուցե ձևավորվել է մի այնպիսի համոզմունք, թե ընդդիմությունը տենչում է ունենալ ԱԺ փոխնախագահ, բացարձակապես այդպես չէ: Մենք որդեգրել ենք սահմանադրականության ճանապարհը և չենք շեղվում այդ Ճանապարհից: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ իշխանության պարտականությունն է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը: Իշխանությունն է պատասխանատու երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, նաև այսօր այստեղ տեղի ունեցողի համար:

«Ձա՞յն խնդրել՝ ումի՞ց, ինչի՞ համար»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ պաշտոն ստանալու խնդիր չունեն. այսօր կա մեկ խնդիր՝ դա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է:

«Դուք եկել եք, ավանսով խոսում եք կառուցողականության մասին: Մենք երեք տարի տեսել ենք ձեզ, նոր չեք, հին եք այլևս, դուք հին իշխանություն եք, դուք ունեք կուտակած խնդիրների հսկայական ծավալ, սայթաքումների, սխալների, բացթողումների շատ մեծ բեռ: Դուք եք պատասխանատու այս ամեն ինչի համար, նաև նրա համար, ինչ կատարվում է այս դահլիճում, ընդդիմությունը առաջադրել է միասնական թեկնածու, այլևս անելիք չունի… Դուք այստեղ առաքելություն ունեք, կատարեք ձեր ստանձնած հանձնառությունները: Մենք չենք խնդրելու ընտրել մեր առաջադրած թեկնածուին: Կա՛մ կընտրեք, կա՛մ չէ. դա ձեր իրավունքն է: Իմ խնդրանքն է, պահանջն ու հորդորը, որ Ժողովրդին հույս ներշնչենք, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել այս երկրում, հնարավոր է կարգի բերել»:

Մանրամասները՝ տեսանյութում: