Գերմանիան կշարունակի Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելքը

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի սահմանած ռազմական արտադրանքի արտահանման ոչ պաշտոնական արգելքը մնում է ուժի մեջ։ Պատճառը զենքի օգտագործման նպատակների հետ կապված մտահոգություններն են․գրում է Middle East Eye-ը։

Ըստ պարբերականի աղբյուրի՝ Թուրքիան մինչև հիմա չի բացատրել հարյուրավոր միավոր ռազմական ապրանքների օգտագործման նպատակը, որոնք նա ներկրել է Գերմանիայից։ Նշվում է՝ չնայած, որ Գերմանիան Թուրքիա զենքի մատակարարման պաշտոնական էմբարգո չի սահմանել, սակայն Անկարան հայտարարում է, որ Բեռլինը ոչ պաշտոնապես ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վրա արգելք է դրել։ Հունվարին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ իր գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ապրանքների ցուցակը, որոնք կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի պաշտպանունակության հարցում։

«Մենք կարիք ունենք հավելյալ տեղեկատվության այս խնդրանքների վերաբերյալ։ Մենք հարցեր ուղղել ենք , սակայն իմաստալից պատասխան չենք ստացել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։

«Երկու կողմերի միջև իմաստալից խոսակցություն չի եղել այս հարցով երկար ժամանակ։ Նրանք այնքան էլ բարեհամբույր չէին մեր զինվորականների նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

Նա նշել է, որ Գերմանիան ցանկանում է իմանալ զենքի արտահանման նպատակները։ Նրանք ցանկանում են համոզված լինել, որ դրանք օգտագործվելու են Թուրքիայում, այլ ոչ թե այլ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանն ու Լիբիան։

Եվրոպացի պաշտոնյան նաև ասել է, որ Գերմանիայի կառավարությունը այդ հարցով վերջնական որոշում կընդունի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

 

Էմմա Չոբանյան