Իշխանությունը եկել է ապացուցելու՝ ընդդիմությունը չի կարողանում իր թեկնածուի օգտին քվեարկել․ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

«Այս իրավիճակում՝ երկիրը իրենց ձեռքով քանդելուց, ավերելուց հետո իշխանական մեծամասնությունը եկել է այստեղ, պրիմիտիվ խաղերով ուզում է ապացուցել, որ ընդդիմությունն այնքան անմիասնական է, որ չի կարողանում քվեարկել իր իսկ թեկնածուի օգտին»,- այս մասին Աժ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը քաղաքական որոշում ունենար կողմ քվեարկելու, կքվեարկեր:

«Եռաբլուրում շարունակվում են հուղարկավորությունները, իսկ դուք այստեղ նման խաղով խաբում եք հանրությանը, թե դուք լավն եք, իսկ ընդդիմությունը՝ վատը։ Ժողովրդի հաշվին մի՛ արեք նման բան։ Ժողովրդի փողի հաշվին մի՛ ասեք, թե մենք մեկ բացակա պատգամավոր ունենք։ Ճիշտ է, որ ստերով խաբել եք մարդկանց ու ձայներ ստացել, բայց ժողովուրդն իմաստուն է։ Խաբեցիք, թե երեսուն տարի առաջ Արցախն արդեն վաճառել են ու խեղճ հարիֆի ջեբը պատերազմ գցել… Նույն եղանակով էլ այստեղ եք շարունակում։ Չի անցնելու։

Ուզո՞ւմ եք ընտրել՝ ընտրեք, չէ, ուրեմն՝ չէ։ Կա՛մ քվեարկեք, կա՛մ պարզ ասեք, որ համաձայն չեք Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ Եթե նման «պրիմիտիվ» խաղեր եք այստեղ խաղում, բա կառավարությունո՞ւմ ինչեր եք անելու…

Բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, բա Արցախի խնդի՞րը ոնց եք լուծելու։ Մանկապարտեզային խաղերո՞վ եք տնտեսություն վերականգնելու։ Այն տղաները, որ սահմանին զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունենք, նրանք հայրենիքն իրենց  կյանքով էին պաշտպանում և ոչ նրա համար, որ մենք այսօր այստեղ տունտունիկ խաղանք»,- նշեց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: