Ալեն Սիմոնյանը` իշխանությանը հայհոյող Իշխան Սաղաթելյանին ընտրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որպեսզի ԱԺ-ն սկսի գործել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանություններին հայհոյող մարդու թեկնածությունն ընդունելի է իրենց համար, Սիմոնյանը պատասխանեց. «Ընդունելի լինել-չլինելու հարցի պատասխանը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիները տվել են արդեն. «Մենք պարտավոր ենք ապահովել ԱԺ-ի բնականոն աշխատանքը և երրորդ փոխխոսնակի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձի, պետք է անձցնի ընդդիմության ներկայացուցչին:

ԱԺ նախագահը, պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկել են ընդդիմադիր խմբակցությունների հետ ԱԺ հանձնաժողովների բաշխման հարցը, նշեց. «Մեր գործընկերներն այս պահին պատրաստ չեն այդ քննարկմանը: Մենք բաց ենք այդ քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց նրանք անընդհատ պատրաստ չեն դրան: Ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»:

Հարցին՝ իշխող ուժի համար կա՞ն սկզբունքային հանձնաժողովներ, որոնց նախագահները պետք է լինեն իրենց խմբակցության ներկայացուցիչներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո՛, կան, այդ որոշումը մենք մեր ներսում ունենք: Յուրաքանչյուր սցենարի պարագայում պատրաստ ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: