2016-ին հետախուզության հետ կապված խնդիրներ չենք ունեցել. Օհանյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016-ին հետախուզության հետ կապված՝ ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում մենք խնդիրներ չենք ունեցել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտարկմանը, որ այդ ժամանակվա Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանն է հետախուզության հետ կապված խնդիրների մասին խոսել է և հենց դրանով է պայմանավորված եղել, որ Արշակ Կարապետյանը ազատվեց հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնից, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ինքը Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի հայտարարություն չի լսել:

Հարցին, թե ինչպես է գնահատում պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը, նա պատասխանեց. «Կադրային քաղաքականությունը վարում է գործող իշխանությունը: Ես չեմ կարող կարդալ նրանց մտադրությունները»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը բացահայտ սուտ համարեց տեղեկությունն այն մասին, թե գեներալ Մովսես Հակոբյանն իր առանձնատունը ծախել է բանակի վրա, հետո բանակն այդ նույն տունը տվել է իրեն՝ որպես կեցության վայր:

«Բացահայտ սուտ է դա, որովհետև Մովսես Հակոբյանը, իր ծառայության այն հատվածը, որ իրականացրել է ՊԲ-ում, ես այդ ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարարը, և այդպիսի բան տեղի չի ունեցել: ՀՀ յուրաքանչյուր զինվորական քաղաքացի է և իր հնարավորության սահմաններում իրավունք ունի ապահովել իր սոցիալական խնդիրները:

Ինչ վերաբերում է գեներալների կողմից թալանին, ես կարող եմ ասել հետևյալը. նախևառաջ բանակից հեռու մնացեք, այդ խնդիրներն են, որ բանակի հրամանատարական կազմին բերել են հոգեբանական ճնշված վիճակի, իսկ հրամանատարը, որը համարձակ կերպով որոշումներ չի ընդունում, չի կարող հասնել հաջողությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում: