Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքն այս պահին արգելափակված է, որևէ մեկին չի թույլատրվում ներս մտնել մոտակայքում գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ուժային անվտանգության ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող կայանում, որտեղով ամեն օր շենք են մտնում և դուրս գալիս Պենտագոնի անձնակազմի հազարավոր աշխատակիցներ։ Իսկ ավտոբուսի կայանն օրական սպասարկում է հազարավոր ավտոբուսներ։

Պենտագոնի ուժային անվտանգության ծառայության պետ Քրիս Լեյմանի խոսքերով՝ տարածքն այս պահին անվտանգ չէ, դրա համար է արգելվել մարդկանց մուտքը շինություն։ Նա միաժամանակ չի հայտնել է՝ շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հեղինակ անձ կա ձերբակալված, թե ոչ, նաև չի նշել տուժածների մասին:

Պենտագոնի շենքն այս պահին շարունակում է շրջափակված մնալ ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց: