Դուք դեռ ոչ կոռեկտը չեք տեսել․ Հայկ Մամիջանյանը դիմեց Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց, որ վերջինս 2018թ., երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր, հանձնաժողովի նիստերից մեկում պնդել է՝ չի հիշում կամ ծանոթ չէ որևէ պաշտոնական հայտարարության այն մասին, որ ԼՂ-ն պետք է բանակցային սեղան վերադառնա որպես բանակցային կողմ․ «Թե ինչ խորությամբ էիք դուք տիրապետում ԼՂ հարցին և բանակցային պատմությանը, մենք մի քանի անգամ հասցրել ենք պարզել։ Պատրա՞ստ եք հրապարակային հերքել ձեր խոսքերը և պնդել, որ Կազանի փաստաթղթով, որին հույս ունեմ ծանոթացել եք, հետագա փուլում նախատեսված էր, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցելու էր բանակցություններին»:

Ռուբինյանը շնորհավորեց Մամիջանյանին՝ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և նշեց, որ ներողամտությամբ է վերաբերվում նրա ոչ կոռեկտ պահվածքին, որովհետև երիտասարդ պատգամավորներին պետք է խրախուսել և ներողամիտ լինել։

Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանը նշեց. «Կազանյան փաստաթուղթը չի ստորագրվել, հետևաբար՝ դրանով նախատեսվածը պաշտոնական ծրագիր չէր։ Կազանյան փաստաթղթով նախատեսված էր, որ հինգ շրջան հանձնելուց հետո դրան հաջորդող՝ խաղաղության մասին բանակցություններն անցնելու են ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադրբեջանը պնդելու էր, որ ներկայացուցիչներից մեկը լիներ հայ համայնքից, մյուսը՝ ադրբեջանցի համայնքից: Նույնիսկ եթե Կազանյան փաստաթուղթը ստորագրվեր և գործընթացը առաջ գնար այդպես, և նույնիսկ եթե ԼՂ ներկայացուցիչը մասնակցեր բանակցություններին՝ այն իմաստով, ինչպես մենք ենք հասկանում, դա կնշանակեր, որ, ըստ էության, կիսալուծված իրավիճակում, նրանք գալիս, կեսից ինչ-որ մասնակցություն են ունենում»:

Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Ես էլ ցավակցում եմ ՀՀ քաղաքացիներին՝ ձեր խմբակցության որոշ անդամների պատգամավոր լինելու կապակցությամբ։ Երկրորդ՝ առաջին անգամ եմ իմ տարեկցից լսում «երիտասարդ» եզրույթը։ Եվ երրորդ՝ Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք… Դուք հստակ ասել էիք՝ չի եղել որևէ պաշտոնական առաջարկ կամ ծրագիր, որով ԼՂ-ն պետք է որպես կողմ մասնակցեր… Ինչ վերաբերում է տարածքներ հանձնելուն, մենք տեսանք, թե նախորդ բանակցողներն ինչ էին բանակցում, և ինչ բանակցեցին ու հանձնեցին գործողները»։

Մանրամասները՝ տեսանյութում: