Թուրքիայում նկատվում է քրդերի և այլ փոքրամասնությունների դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճ․ վերլուծաբան

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

Վերջին տարիներին թուրքական աջ ծայրահեղականության աճը հանգեցրել է «զանգվածային հրահրումների» քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների դեմ, որի վկայությունն են նաև վերջին հարձակումները արևմտյան Իզմիրում և Քոնյա նահանգում։ Այս մասին գրում է վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը, փոխանցում է «Ահվալ»-ը։

Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը, որը վերածնել են ծայրահեղ ազգայնականները, երբեմն նաև ստացել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության աջակցությունը։ Թուրքիայի ծայրահեղ աջ մեդիան վերջերս քուրդ «ահաբեկիչներին» մատնացույց արեց, ընդ որում՝ առանց որևէ փաստի ու վկայության, որ նրանք են անտառային հրդեհների պատճառը։ Այս քայլը թիրախավորում է երկրի բոլոր քրդերին։

Նշվում է նաև, որ ուրբաթ Քոնիայում 7 հոգանոց քրդական ընտանիքը սպանվեց հարձակման հետևանքով, որը ռասայական դրդապատճառներ ուներ։ Այս ընտանիքը նախկինում էլ հարձակումների ենթարկվել է և բողոքել, որ ոստիկանությունը անտեսում է իրենց կյանքին ուղղված սպառնալիքները։
Ֆրանցմանը նաև գրում է Իզմիրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հարձակման մասին, որի հետևանքով կուսակցության մի կամավոր է զոհվել։ Հարձակումն իրականացվել է Թուրքիայի աջ ծայրահեղական շարժման անդամի կողմից։

Միջադեպերի այս ալիքը տեղի է ունենում Անկարայի կողմից քրդամետ կուսակցության՝ տարիներ շարունակ իրականացվող ճնշումների ֆոնին։ Կուսակցությունը կանգնած է փակման առաջ, հազարավոր անդամներ բանտարկված են։

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ 40․000 մարդ է սպանվել Թուրքիայում վերջին տասնամյակում PKK-ի հետ պատերազմի արդյունքում։ Ֆրանցմանը նշել է, որ զոհերի մեծ մասը քուրդ խաղաղ բնակիչներ են։

Վերլուծաբանը գրում է, որ վերջին հարձակումները կարող են կապված լինել «աջ ծայրահեղականների կողմից աճող հրահրումների ու կիրառվող ցեղասպան հռետորաբանության հետ»։

Էմմա Չոբանյան