Զաքիր Հասանովը հրամայել է սահմանին «անմիջապես կասեցնել», իբր, հայկական կողմի սադրանքները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, տարբեր զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետերը, ինչպես նաև տեսակապով՝ Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների և միավորումների հրամանատարներն ու պաշտոնատար այլ անձինք։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքների մասին՝ Հասանովը, ինչպես պետք էր սպասել, այդ ամենում մեղադրել է հայկական կողմին։

«Անդրադառնալով իրադարձություններին, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի Քարվաճառի շրջանում, պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստ լինել ցանկացած սադրանքի, որոնք կարող են իրականացվել Հայաստանի զինված ուժերի կողմից ու անմիջապես կասեցնել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Հասանովը հրամատարական անձնակազմին հրամայել է արագորեն ավարտել զորքերի ինժեներական ապահովման, զորամասերը ձմեռային շրջանի նախապատրաստելուն, հատկապես՝ բարձրլեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումների ու դիրքերի աշխատանքները։

Հիշեցնենք, որ նման խորհրդակցություն Զաքիր Հասանովն անցկացրել էր հուլիսի 19-ին, որին հաջորդեցին ադրբեջանական կողմի ինտենսիվ սադրանքները Երասխի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ։

Էմմա Չոբանյան