Սիրիայի արևելյան Ղութայի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սիրիայի արևելյան Ղութայի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, որոնց ընթացքում աճում է զոհերի թիվը: Այս մասին է ահազանգում Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը. փոխանցում է VOA-ն:

Ըստ նույն աղբյուրի, Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հրթիռակոծել Հարասթա, Սաքբա, Համորա և Էյն Թարմա բնակավայրերը: Սաքբա և Համորա բնակավայրերի հրետանային ռմբակոծության հետևանքով սպանվել է 18 մարդ, ներառյալ մեկ երեխա:

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի արևելյան Ղութա՝ փորձելով բաժանել այն երկու մասերի: Այս մասին են նշել կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները:

Ավտոշարասյունը, որը հինգշաբթի օրը մարդասիրական օգնություն պիտի հասցներ արեւելյան Ղութա, հետաձգել է առաքելությունը։ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ դրա պատճառը ռազմական գործողություններն են։

Շարասյունն այս պահին կայանել է շրջանի ծայրամասում կառավարության վերահսկողության տակ գտնվող Վաֆիդիինի անցումային կետի տարածքում։ Երկուշաբթի օրը 46 բեռնատար ավտոմեքենա ընդգրկող մի ավտոշարասյուն մուտք գործել էր այս հատված, սակայն սկսված ռմբակոծությունների պատճառով, ստիպված է եղել որոշ առաքումներից հետո դադարեցնել առաքելությունն ու հեռանալ։