Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ադրբեջան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, օրերս ամերիկյան Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ Կովսական (Զանգելանի շրջան)։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում, ամերիկյան պատվիրակության անդամները ծանոթացել են «խելացի գյուղ» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին։

Ներկայացվել է, որ ծրագիրը ներառում է 3 գյուղ։ Նախագիծն իրականացվելու է 5 բաղադրիչով՝ բնակարանային սեկտոր, արտադրություն, սոցիալական ծառայություններ, «խելացի գյուղատնտեսություն» և այլընտրանքային էներգիա։ Տարածքում առաջին հերթին նախատեսվում է կառուցել 200 տուն՝ նորարական շինանյութերի օգտագործմամբ։

Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում Արցախի գրավյալ տարածքներ է այցելել նաև Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը։ Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկիր է և փոքր-ինչ տարօրինակ է դեսպանի նման քայլը՝ հաշվի առնելով նաև այն, որ ավելի վաղ Լիտցենբերգերը՝ Բաքվում ռուս և ֆրանսիացի իր գործընկերներ հետ չէր մասնակցել հայկական Շուշի Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած քարոզչական այցին։

Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերի իր էջերում այս այցի մասին որևէ տեղեկություն և լուսանկար չի հրապարակել։

 

Հավելենք, որ Օկլահոմա նահանգի պատվիրակությունն Ադրբեջանում է այդ երկրի գյուղատնտեսության նախարարության հրավերով։ Նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակության կազմում են ԱՄՆ ազգային գվարդիայի գեներալ-մայոր Մայքլ Թոմսոնը, բրիգանդի գեներալ Ջոն Հարիսոնը, պաշտոնատար այլ անձինք։

 

Էմմա Չոբանյան